Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալվածները ծագումով Հյուսիսային Աֆրիկայից են։ Այս մասին  Հոսեփ Լուիս Տրապերոն, կատալոնյան  իրավապահ մարմինների ղեկավարը, հայտնել է օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

Ձերբակալվածներից մեկը Մարոկոյում է ծնվել, մյուսը՝ Մելիլյայում։ Տրապերոյի խոսքով՝ նրանք ավելի վաղ քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։