Սիրիայում դեէսկալացիայի գոտիներում իրավիճակը կայուն է, մեկ օրում Ռուսաստանի ներկայացուցիչները հրադադարի ռեժիմի վեց խախտում են արձանագրել, Թուրքիայի ներկայացուցիչները՝ չորս, հայտնում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունը։
Նշում են, որ խախտման դեպքերի մեծ մասը գրանցվել է «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» խմբավորումների հսկողության տակ գտնվող տարածքներում։
Նաեւ շարունակվել են բանակցությունները հրադադարին միանալու մասին բանակցությունները Հալեպ, Իդլիբ, Դամասկոս, Համար, Հոմս ու Էլ Քունեյթրա նահանգներում գործող զինված ընդդիմության ջոկատների հետ։
Հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի քանակն անփոփոխ է մնացել՝ 2202։ Մարտական գործողությունները դադարեցնելու մասին հայտնած զինված խմբավորումների թիվը նույնպես չի փոխվել ու մնացել է 229։




























