Արցախի նախագահի խորհրդական  Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում Դրմբոն-Չլդրան-Կաշենի հանքի խաչմերուկ ճանապարհահատվածի լուսանկարներ է հրապարակել:

Նա նշել է, որ ճանապարհի  հիմնանորոգումն ավարտական փուլում է:

«Բավականին անմխիթար վիճակում գտնվող այս ճանապարհն արդեն նորմալ տեսքի է բերվել. այն Քարվաճառով Արցախ ժամանողների համար ճանապարհային կարեւոր հանգույցներից է»,-գրել է Տիգրան Աբրահամյանը: