Համաշխարհային շուկայում վանիլի դեֆիցիտը դրա գինը հասցրել է ռեկորդային ցուցանիշների, որը տասնյակ անգամներ գերազանցում է տասը տարի առաջ եղած մակարդակը։ Այն սպառնալիքի տակ է դնում ավանդական վանիլային պաղպաղակի արտադրությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Eurovanille կազմակերպության տվյալներով՝ այս ամառ վանիլի պատիճների 1 կգ-ի արժեքը գերազանցում է 600 դոլարը՝ ի տարբերություն 2015 թվականի 25 դոլարի։ Պատճառը Մադագասկարում, որը համաշխարհային շուկայում բնական վանիլի ամենախոշոր մատակարարն է, եղանակային անբարենպաստ պայմաններն են։ 

Դեֆիցիտից հիմնականում տուժել են պաղպաղակի թանկարժեք տեսակները։ Եվրոպայում ու ԱՄՆ-ում մի շարք արտադրողներ՝ ներառյալ Լոնդոնում գտնվող Oddono-ն, ստիպված են եղել ճաշացանկից հեռացնել վանիլային պաղպաղակը։

Իսկ Nestle-ն Շվեյցարիայում այս տարի 2.5 տոկոսով բարձրացրել է Moevenpick-ի արժեքը։

Eurovanille-ի փորձագետները սպասում են հոկտեմբեր-նոյեմբերին՝ Մադագասկարում հաջորդ տարի բերքի հեռանկարները կանխատեսելու համար։