ԱՄՆ-ն աշխատում է չեզոքացնել բոլոր խոչընդոտները Եգիպտոսի հետ հարաբերություններն ամրապնդելու ճանապարհին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ աս-Սիսսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին եւ հաստատել երկու երկրների միջեւ բարեկամությունն ամրապնդելու պատրաստականությունը, ինչպես նաւ մեծ հետաքրքրություն ցուցաբերել նրանց միջեւ հարաբերությունների զարգացման եւ խոչընդոտները չեզոքացնելու հարցում, որոնք կարող են խանգարել այդ գործընթացին»,- ասվում է հաղորդագրությունում։