Ղարաբաղի հարցով բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա: Օգոստոսի 25-ին «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրվող հանդիպումը նվիրված է մեկ հարցի. շարունակե՞լ բանակցությունները, թե՞ ոչ:
«Չարժե լրջորեն քննարկել Հոգլանդի հայտարարությունը: Նման բան նախկինում էլ հայտարարվել է, իսկ բանակցություններ, ըստ էության, չկան: Հոգլանդի ներկայացրած տարբերակն իրականում ինձ էլ դուր չի գալիս: Ես վստահ չեմ, որ հիմա տեղին է խոսել տարածքների մասին: Պարզապես անիմաստ է քննարկել դա բանակցությունների բացակայության պայմաններում»,- կարծում է Գրիգորյանը:




























