ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեխաս նահանգում տարերային աղետի ռեժիմ հայտարարելու վերաբերյալ հրաման է ստորագրել՝ «Հարվի» փոթորկի պատճառով։ Այս մասին գրված է ԱՄՆ-ի նախագահի Twitter-ի էջում։

Ավելի վաղ Թեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը նախագահին խնդրել է նահանգում տարերային աղետի ռեժիմ հայտարարել։

«Թեխասի նահանգապետի խնդրանքով ես տարերային աղետի մասին հրաման եմ ստորագրել, որն ամբողջական պետական օգնություն կապահովի»,-գրել է Թրամփը։