Ֆիլիպինների ոստիկանության աշխատակիցները թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի արշավի շրջանակում կարող են սպանել այն «հիմարներին», որոնք ձերբակալության ժամանակ դիմադրում են: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:

«Ձեր ծառայողական պարտքը պահանջում է, որպեսզի հաղթահարեք այն մարդու դիմադրությունը, որին ձերբակալում եք: Եթե նա դիմադրում եւ բռնություն է կիրառում, դուք իրավունք ունեք սպանել հիմարներին, դա իմ հրամանն է»,- հայտարարել է Դուտերտեն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նախագահը, միաժամանակ, ընդգծել է, որ բոլոր տեսակի սպանությունները, այդ թվում՝ հաշվեհարդարները, արգելված են: Նա նաեւ նշել է, որ իր պարտականությունները կատարելիս ոստիկանությունը պետք է հիշի օրենքի գերակայության մասին: