«Նաիրիտ» գործարանում հրդեհը տեղայնացվել է, կրակն այլեւս չի տարածվում: NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեց ձեռնարկության տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը (ֆոտոռեպորտաժ):
Նրա խոսքով՝ հրդեհը մեծ տարածք չի գրավել: Հարցին, արդյո՞ք այնտեղ դյուրավառ կամ թունավոր նյութեր կային, Սաղաթելյանը չպատասխանեց:
Հայաստանի ԱԻՆ-ի նախնական տվյալներով՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 28-ին ժամը 13:10-ին: Դեպքի վայր 12 հաշվարկ է մեկնել:
«Նաիրիտ»-ը Հայաստանի խոշորագույն քիմիական ձեռնարկությունն է, որը 2010 թվականի ապրիլից չի գործում:


























