Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 28-ին՝ ժամը 17.30-ին, Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 46-ամյա Հովիկ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009թ. սեպտեմբերի 21-ից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով:


























