ԱՄՆ-ի սպառազինությունների շարքում В61-12 ատոմային ռումբի ներառումը կարող է նվազեցնել միջուկային զենքի կիրառման շեմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության վարչության տնօրեն Միխայիլ Ուլյանովը։
«Ամերիկացի ռազմական մասնագետների գնահատականներով՝ В61-12-ի նոր մոդիֆիկացիան, ինչպես նրանք են ասում, «ավելի էթիկական է» եւ «կիրառման համար ավելի պիտանի», քանի որ աչքի է ընկնում մեծ ճշգրտությամբ եւ, իբր, քաղաքացիական բնակչության համար պակաս աղետալի հետեւանքներով»,- նշել է դիվանագետը։
Ուլյանովի խոսքով՝ դրանից կարելի է եզրակացնել, որ սպառազինությունում նման ռումբերի ներառումը կարող է հանգեցնել միջուկային զենքի կիրառման շեմի նվազեցմանը։
Միխայիլ Ուլյանովն ասել է նաեւ, որ մոդիֆիկացված ռումբի՝ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրների տարածքում տեղակայելը խախտում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթները։



























