Հյուսիսային Կորեային առնչվող բոլոր տարբերակները քննարկվում են: Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ արձագանքելով Հյուսիսային Կորեայի զինուժի կողմից բալիստիկ հրթիռի հերթական արձակմանը, որը թռչել է Ճապոնիայի տարածքով:
«Աշխարհը հստակ ընթերցեց Հյուսիսային Կորեայի վերջին հաղորդագրությունը՝ այդ ռեժիմը ցույց տվեց, որ չի հարգում հարեւաններին, ՄԱԿ-ի բոլոր անդամներին, ինչպես նաեւ միջազգային վարքի նվազագույն ստանդարտները»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մոջ, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Սպիտակ տան հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային խնդրի կարգավորման բոլոր տարբերակները մանրակրկիտ ուսումնասիրում են: «Սպառնացող եւ ապակայունացնող գործողությունները միայն ուժեղացնում են տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր երկրներից մեկուսացումը: Բոլոր տարբերակները քննարկվում են»,- նշված է Թրամփի աշխատակազմի հաղորդագրության մեջ:




























