Գերմանիան կփորձի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել նախագահ Թայիփ Էրդողանի օրոք: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք կփորձենք, սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ Թուրքիան իրավական պետության զարգացման հարցում սխալ ճանապարհով է գնում, սա ուղղակի պետք է արձանագրել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մերկելը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է Էրդողանի օրոք երկկողմանի հարաբերությունների կարգավորումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























