Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երրորդ երեխան է ունեցել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Տեղեկությունների համաձայն՝ նորածինը տղա է: Նա լույս աշխարհ է եկել մոտ 1,5 տարի առաջ, բայց այս մասին միայն այժմ է հաղորդվում:
Daily Mail-ը նշել է, որ Կիմ Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժուն անցյալ տարի դադարել էր հանրությանը երեւալ, ինչը նրա հղիության վերաբերյալ լուրերի տարածման պատճառ էր դարձել:
Կիմ Չեն Ընը եւ հյուսիսկորեացի հայտնի երգչուհի Լի Սոլ Չժուն ամուսնացել են 2009 թվականին: Չհաստատված տեղեկություներով՝ զույգն արդեն 2 դուստր ունի:




























