Սառը մատերիայի կենտրոնի հետազոտողները նյութը սառեցրել են բացարձակ զրոյից բարձր աստիճանի մինչեւ միլիոներորդ մաս: Գիտնականներին հաջողվել է ջերմաստիճանի հնարավոր նվազագույն նիշին հասնելու ռեկորդ սահմանել: Փորձի արդյունքները հրապարակվել են Nature Physics ամսագրում, հայտնում է Lenta-ն:

Բացարձակ զրոն հավասար է Ցելսիուսի մինուս 273,15 աստիճանին կամ կելվինի (K) 0 աստիճանին: Ըստ որում՝ ջերմաստիճանի Ցելսիուսի 1 աստիճանով բարձրացնելը հավասար էր մեկ կելվինով դրա բարձրացմանը: Վակուումի ջերմաստիճանը բացարձակ զրոն գերազանցում է 2,7 K-ով ջերմային ճառագայթման պատճառով, որը մնացել է Մեծ պայթյունից հետո եւ հավասարաչափ լցրել Տիեզերքը:

Բազմաթիվ փորձերից հետո ֆիզիկոսներին հաջողվել է հասնել մեկ կելվինի տրիլիոներորդ մասի՝ սառեցնելով առանձին ատոմներ, սակայն նույն բանը մոլեկուլների դեպքում չի հաջողվել: Այս խնդիրը լուծելու համար գիտնականները զուգակցել են 2 ավանդական մեթոդները՝ մոլեկուլների ջերմաստիճանը նվազեցնելով աստիճանի մինչեւ ռեկորդային մաս:

Հետազոտողներն օգտագործել են կալցիումի ֆտորիդի մոլեկուլները, որոնք տեղադրվել են մագնիսաօպտիկական ծուղակում: Դրանք սառեցրել են լազերի միջոցով: Նյութի ատոմներն այս ընթացքում կլանում են ճառագայթման ֆոտոնները եւ դրանք վերաճառագայթում են՝ ավելի մեծ էներգիա կորցնելով, քան ձեռք բերելով: Սակայն նման միջոցով հնարավոր է մոլեկուլի ջերմաստիճանը նվազեցնել միայն որոշակի սահմանով (դոպլերովյան): Այս սահմանափակումը հաղթահարելու համար ֆիզիկոսներն օգտագործել են 2 իրար դեմ շարժվող լազերային փնջեր, որոնք մոլեկուլից են կինետիկ էներգիա վերցնում:

Գիտնականները հայտարարել են, որ այս միջոցով սառեցված մոլեկուլների ջերմաստիճանը հասել է աստիճանի 50 միլիոներորդ մասի: Հետազոտողների խոսքով՝ սա դանդաղեցնում է քիմիական ռեակցիաները, որոնց մեջ է մտնում սառած նյութը՝ թույլ տալով հետեւել  դրանց ընթացքի մեխանիզմներին: