Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի քարտուղար կունենա: Այս մասին Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվել է օգոստոսի 29-ին, փոխանցում է RG-ն:

Մամուլի քարտուղարը կլինի լրագրող Բրյունո Ռոժե Պետին, որը նախկինում  աշխատել է ֆրանսիական մի քանի հեռուստաալիքներում:

Ֆրանսիայի նախագահի մամուլի քարտուղարը իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերի 1-ին: