Օգոստոսի 30-ին 2015 թվականից ի վեր առաջին անգամ Հորդանանը կբացի Իրաքի հետ հիմնական սահմանային անցակետը: Այս մասին հաղորդում է KUNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին:

Թրայբիլ սահմանային անցակետն աշխատանքը կվերսկսի այն բանից հետո, երբ երեք տարի առաջ փակվել էր՝ Հորդանանի հետ սահմանակից Անբար նահանգում «Իսլամական պետության» կողմից վերահսկողություն հաստատելու պատճառով:

Վարչապետի խոսքով՝ սահմանի բացումը դրական կանդրադառնա արաբական պետությունների տնտեսությունների վրա, գրում է ՌԻԱ Նովոստին: