Թաիլանդի իշխանությունները նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթի գտնվելու վայրի մասին հարցումներ են հղել Կամբոջային, Լաոսին, Վիետնամին, Սինգապուրին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին։

Նախկին պաշտոնյան չի ներկայացել անփութության եւ կոռուպցիայի գործով իր դատավճռի հրապարակմանը եւ, ենթադրաբար, գաղտնի լքել է երկրը։ Այս մասին հաղորդում է Nation պարբերականը՝ վկայակոչելով Թաիլանդի վարչապետ Չան- Օչային։ 

Չան-Օչան հայտարարել է, որ հարեւան Սինգապուրին եւ ԱՄԷ-ին հարցումներ արդեն հղել են, սակայն դեռ պատասխան չեն ստացել։ «Մենք Մեծ Բրիտանիային հարցում չենք հղել՝ կապված այն լուրերի հետ, որ Յինգլակ Չինավաթն այնտեղ քաղաքական ապաստան կարող է խնդրել, քանի որ չեն կարծում, որ քաղաքական փախստական արտահայտությունը բնորոշում է նրան»,- ասել է Չան-Օչան։