Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային տարածքին Անկարայի միանալու մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքայի դեսպան Էրքան Օզորալը, հաղորդում է haqqin.az-ը։
Դիվանագետի խոսքով՝ այս հարցը մանրամասն քննարկման կարիք ունի։ «Հարցի շուրջ հստակ որոշում չի կայացվել։ Դա տնտեսական եւ քաղաքական հարց է։ Այն մանրակրկտորեն կքննարկվի, որից հետո վերջնական որոշում կկայացվի»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու եւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորության մասին։ Երկիրը հույս ունի համապատասխան բանակցություններն ավարտին հասցնել 2017 թվականին։



























