Խոսելը Հյուսիսային Կորեայի խնդրի լուծմանը չի օգնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն խոսել է Հյուսիսային Կորեայի հետ եւ որպես փրկագին նրանց 25 տարի շարունակ փող է վճարել»: «Խոսելը լուծում չէ»,- Twitter-ում գրել է Թրամփը՝ չպարզաբանելով, թե ինչ «փրկագնի» մասին է խոսում:

ԱՄՆ-ն նախկինում Հյուսիսային Կորեային զգալի հումանիտար օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հյուսիսկորեական միջուկային ծրագրի բանակցությունների ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: