ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է Կոնգրեսի հետ աշխատել հարկային բարեփոխումների հարցով:

«Մենք մտադիր ենք ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջությամբ վերանայել Հարկային օրենսգիրքը: Ես մտադիր եմ Կոնգրեսի՝ հանրապետականների եւ դեմոկրատների հետ աշխատել ծրագրի ուղղությամբ, որը կսատարի աճը, աշխատատեղերը, աշխատողներին, Ամերիկային»,- Միսուրիում ելույթի ժամանակ ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ «կատարյալ պարագայում» կցանկանար ընկերությունների համար հարկերը կրճատել 15%-ով: Ներկայում բիզնեսի համար հարկերի առավելագույն շեմը 35%-ն է:

Հարկահանության գործակցի նվազեցման բարեփոխումը Թրամփի նախընտրական առանցքային խոստումներից է: