ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական միջոցներից 1 մլն դոլար է նվիրաբերել «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սարա Սանդերսը, փոխանցում է Reuters-ը:
«Նախագահ Թրամփը միացել է ամբողջ երկում մարդկանց ջանքերին եւ անձնական միջոցներից 1 մլն դոլար է նվիրաբերել»,- ասել է նա:
Նշենք, որ վերջին տեղեկություններով՝ Թեխասը պատուհասած «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհվել է 38 մարդ:




























