Նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի արդյունքում ԱՄՆ մուտքի իրավունքից զրկված օտարերկրյա քաղաքացիները հիմա, կնքված համաձայնագրին համապատասխան, կառավարությունից օժանդակություն կստանան վիզայի համար երկրորդ անգամ փաստաթղթեր ներկայացնելիս: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փաստաբանները Թրամփի վարչակազմի հետ համաձայնագիր են կնքել, որի համաձայն՝ կառավարությունը համաձայնել է երկիր մուտք գործելու իրավունքից զրկված օտարերկրյա քաղաքացիներին տեղեկացնել, որ նրանք կարող են երեք ամսվա ընթացքում նորից վիզայի համար փաստաթղթեր ներկայացնել՝ Արդարադատության նախարարության աջակցությամբ: Փոխարենը հայցվորները համաձայնել են հրաժարվել մեղադրանքներից: