«New York Post» պարբերականը Թուրքիայի նախագահին զգուշացրել է Նյու Յորքում իր թիկնապահների վատ պահվածքի հետեւանքների մասին:
Պարբերականի խմբագրական հոդվածում նշվում է, որ 19 անձանց, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահների, Վաշինգտոնում ցույցի մասնակիցների վրա հարձակման համար մեղադրանք է առաջադրվել:
«Նրանցից շատերը Թուրքիայում ազատության մեջ են: Դժվար կլինի նրանց պատասխանատվության ենթարկել: Էրդողանը բազմաթիվ այլ բանդիտներ ունի, որոնց կարող է հաջորդ ամիս իր հետ Նյու Յորք բերել՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին: Նախազգուշացում սուլթանի բանդիտներին. մի փորձեք դա անել այստեղ, նոր ցույցերի ժամանակ: Նյու Յորքի ոստիկանությունը զգոն է»,- ասված է հոդվածում:




























