Քենիայի Գերագույն դատարանը չեղարկել է վերջերս կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է BBC-ն:

Նման որոշում է կայացվել՝ կապված ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների հետ: Վճռի համաձայն՝ նոր ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում:

Ընտրական հանձնաժողովն անցյալ ամիս կայացած ընտրություններում հաղթող էր ճանաչել գործող նախագահ Ուհուրու Քենյատուին: Սակայն ընդդիմության թեկնածու Ռայլա Օդինգան պնդել է, որ քվեների հաշվարկի էլեկտրոնային համակարգը կոտրել են՝ արդյունքները կեղծելու նպատակով: