ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դժգոհ է Հարավային Կորեայի ու Չինաստանի հետ առեւտրային համաձայնագրերից, գրում է New York Times-ը։
Թրամփը դժգոհ է Չինաստանի, Ճապոնիայի, Մեքսիկայի ու Հարավային Կորեայի հետ առեւտրային համաձայնագրերից, որոնք ԱՄՆ-ի հետ առեւտրային դրական բալանս ունեն։
ԱՄՆ ղեկավարը հանձնարարել է վերանայել պայմանագիրը, բայց ավելի չափավոր մոտեցումներ ունեցող խորհրդականները համոզում են նրան հրաժարվել այդ մտադրությունից, վախենալով առեւտրային պատերազմների բարդություններից։
Հարավային Կորեայի ներկայացուցիչները համաձայնել են թեթեւակիորեն խմբագրել պայմանագիրը, բայց արմատական վերանայմանը համաձայն չեն ։




























