ԵՄ-ից դուրս գալու համար Լոնդոնը պետք է 50 մլրդ ֆունտ սթերլինգ վճարի, գրում է բրիտանական Sunday Times-ը։

Բանակցությունները սկսվել են մոտ 92 մլրդ ֆունտ սթերլինգից։ Թերեզա Մեյի բանակցային դիրքերը թուլացել են խորհրդարանական ընտրություններից հետո, գրում է թերթը։

Այս լուրերը հերքել է Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը, դրանք անվանելով «անհեթեթություն»։

Բայց վարչապետին մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հայտնել է․ «Մեզ թվում էր, թե կարելի է պայմանավորվել 20-30 մլրդ ֆունտ սթերլինգի շուրջ, իսկ հիմա, ամենայն հավանականությամբ, 50 միլիարդի մասին է համաձայնությունը»։

ԵՄ-ից դուրս գալու մասին նախագիծը Թերեզա Մեյը մտադիր է հաստատել պահպանողականների կուսակցության հոկտեմբերյան համաժողովից հետո։ Նրա նպատակն է վճարները բաշխել տարիների վրա, որպեսզի միանվագ վճարը հնարավորինս քիչ լինի։