ՏուրՍտատ գործակալությունը վերլուծել է 2017 թվականի առաջին 6 ամիսներին Ռուսաստանից արտագնա տուրիզմի վիճակագրությունը:

Ռուսաստանից Հայաստան արտագնա տուրուղեւորությունների թիվը 2017 թվականի առաջին 6 ամիսներին աճել է 37 տոկոսով՝ մինչեւ 171 հազար, իսկ Ռուսաստանից արտագնա տուրիստական ուղեւորությունների թիվը կազմել է 17 միլիոն:

Ռուսաստանից արտասահմանյան տուրուղեւորությունների թվով Հայաստանը մտել է թոփ 30 երկրների մեջ:

2017 թվականին Ռուսաստանից ամենահանրաճանաչ լողափերի ու հանգստավայրերի ուղղություններն են եղել Թուրքիան, Թաիլանդը, Իտալիան, Իսպանիան, Վրաստանը, ԱՄԷ-ն, Կիպրոսը, Հունաստանը եւ Վիետնամը:

Ամենատարածված երկրների 30-յակը գլխավորում են Աբխազիան, Թուրքիան եւ Ֆինլանդիան: