Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Արսեն Ա.-ի վարած Mercedes մակնիշի 35 MD 071 համարանիշի եւ 25-ամյա Սերոբ Մ.-ի վարած КамАЗ մակնիշի 57 ԼՕ 453 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է, իսկ КамАЗ-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Չարենցավանի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը բախվել է դեպի Երեւան համընթաց ընթացող КамАЗ-ին։




























