Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 07։10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան խոհանոցում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:


























