Քաղաքացուն առեւանգելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Արման Ղազարյանի համար մեղադրողը պահանջում է 5 տարվա ազատազրկում: Հ. Սարգսյանը դիմել է Վերաքննիչ դատարան եւ պահանջել, որպեսզի Արման Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով:
Արման Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի ապրիլի 06-ին երթեւեկության ընթացքում Կիեւյան կամրջի վրա նկատել է իրեն անծանոթ Ռ.Հովհաննիսյանին, իջել է ավտոմեքենայից, մոտեցել, վերջինիս իրեն կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նստեցրել է ավտոմեքենան, փակել դռները եւ բացահայտ առեւանգել: Տեղափոխելով դեպի Շահումյանի գերեզմաններ կոչվող վայր, վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով Ռ.Հովհաննիսյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Արման Ղազարյանը, առանց իրացնելու նպատակի, ձեռք է բերել եւ իր մոտ պահել զգալի չափի հաշիշ տեսակի թմրամիջոց 1-ին հատոր՝ 174 թերթ, 2-րդ հատոր՝ 199 թերթ:


























