Լոնդոնի Վեսթմինսթերյան շրջանի մագիստրական դատարանը հրաժարվել է գրավով ազատ արձակել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին, հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատավորների որոշումը:
Հաջորդ լսումները կայանալու են դեկտեմբերի 14-ին:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ասանջը ձերբակալվել էր Լոնդոնում` դեկտեմբերի 7-ի առավոտյան, երբ ինքնակամ ներկայացել է Սքոթլանդ-Յարդ: Բրիտանական դատարանը պետք է քննարկի Ասանջին էքստրադիցիայի ենթարկելու Շվեդիայի հարցումը, որտեղ 39-ամյա ավստրալացին մեղադրվում է սեռական հանցագործությունների մեջ:



























