Կանադայի, Մեքսիկայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտնել են NAFTA առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին ու հաստատել իրենց հանձնառությունը բանակցություններն ավարտել մինչեւ ընթացիկ տարվա վերջ, հայտնում է Reuters-ը։

Եռակողմ հայտարարության մեջ ակնհայտ է ձգտումը՝ փարատել մտավախությունները, որոնք առաջացել են պայմանագրից դուրս գալու մասին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքների համատեքստում։

Կողմերը հայտնել են, որ բանակցությունների երրորդ փուլը կկայանա Օտավայում սեպտեմբերի 23-27-ը։

Մեխիկոյում հնգօրյա բանակցությունների արդյունքներով՝ կողմերը հայտնել են, որ կարողացել են համաձայնեցնել մի քանի առաջարկություններ ու որ իրենց թիմերը շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ առաջիկա շաբաթներին։