Նյու Յորքում եւ Վաշինգտոնում բողոքի ակցիաներ են ընթացել՝ կապված Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ ժամանած երեխաների համար առանձին գործողությունների ծրագիրը չեղյալ համարելու որոշման հետ: ABCNews-ը հայտնում է, որ բողոքի ակցիայի ընթացքում 34 մարդ է ձերբակալվել:
Թրամփի վարչակազմը հայտարարել է ծրագրի չեղարկման մասին, որն արտաքսումից պաշտպանում է 800 հազար պատանի ապօրինի ներգաղթյալներին, սակայն Կոնգրեսին 6 ամիս ժամանակ էր տվել միջոցառումների ձեռնարկման համար, որը նրանց թույլ կտար հետագայում եւս երկրում մնալ:
Պատանի ներգաղթյալները, որոնց ծրագիրն առնչվում էր, եւ որոնք մեծ մասամբ ԱՄՆ են ժամանել 6 տարեկանում՝ որպես կանոն, Մեքսիկայից եւ Կենտրոնական Ամերիկայի երկրներից, հայտնի են որպես «երազողներ» (Dreamers): Նրանք Միացյալ Նահանգներից բացի, այլ հայրենիք չեն ճանաչում: Արտաքսումից պաշտպանող ծրագրի շնորհիվ նրանք հիմա սովորում են, աշխպատում կամ ծառայում ԱՄՆ զինված ուժերում:




























