Հյուսիսային Կորեան պետք է հասկանա, որ «պայծառ ապագա» չի ունենա, եթե շարունակի ընթանալ ընտրած ուղիով եւ քաղաքականությունը չփոխի: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է Reuters-ը:
Նա նշել է, որ մտադիր է Վլադիվոստոկում ընթացող տնտեսական գագաթնաժողովի շրջանակում Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը քննարկել Ռուսաստանի եւ Հարավային Կորեայի նախագահների հետ:
Սպասվում է, որ Ճապոնիայի վարչապետը եւ ՌԴ նախագահը կքննարկեն նաեւ տնտեսական համագործակցության ու խաղաղության համաձայնագրի հարցերը:




























