Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հարկ է նշել, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսված են պաշտոնական մի շարք հանդիպումներ, կլոր սեղաններ՝ մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, հանրակրթության, ներդրումային թեմաներով, ինչպես նաեւ Երեւանը ներկայացնող բազմաթիվ մշակութային միջոցառումներ: