Հյուսիսային Կորեայի մասին ՄԱԿ-ի բանաձեւի նախագծում ԱՄՆ-ն առաջարկում է նավթային էմբարգո սահմանել ու սառեցնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ակտիվները, հայտնում է «Ֆրանս Փրեսը»։
ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակը համաշխարհային համայնքի ուշադրության կենտրոնում է գտնվում այդ երկրում շարունակվող միջուկային փորձարկումների պատճառով։ Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան իրականացրել է թվով վեցերորդ միջուկային փորձարկումը։
ՄԱԿ ԱԽ-ում հիմա քննարկում են ԱՄՆ-ի առաջարկած նոր բանաձեւի նախագիծը, որը նախատեսում է խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։




























