ԱՄՆ 15 նահնագների ու մայրաքաղաք Վաշինգթոնի իշխանությունները դատական հայցեր են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի որոշման դեմ՝ չեղարկել այն ծրագիրը, որն արտաքսումից պաշտպանում էր ավելի քան 750 հազար ապօրինի ներգաղթյալների, ովքեր երկիր են ժամանել 16 տարեկանից փոքր տարիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր DACA կոչվող ծրագիրը , որը նախորդ նախագահ Բարաք Օբամայի հրամանով էր գործարկվել։ 

Առաջին դատական հայցը Վաշինգթոն նահանգն է ներկայացրել։ Գլխավոր դատախազ Ռոբերտ Գերգյուսոնը Թրամփի այս որոշումն անվանել է «մութ ժամանակներ երկրի համար»։

Ավելի ուշ հայցին միացել են նաեւ Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի իշխանությունները, նաեւ Նյու Յորք, Մասաչուսեթս, Քոնեքթիկութ, Դելավեր, Հավայի, Այովա, Նյու Մեքսիկո, Հյուսիսային Կորեա, Օրեգոն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Վերմոնթ, Իլինոյս ու Վիրջինիա նահանգների իշխանությունները։