Այն բանից հետո, երբ «Ջիվանու» թաղամասը եւ նախկին զինվորական քաղաքը Ախալքալաքի հետ կապող կամրջի վրայի անցքերը ծածկեցին տախտակներով, կամրջի վրայով անցնողների կյանքի եւ առողջության սպառնալիքը փոխվեց, գրում է «Jnews.ge»-ն: 

Տեղական իշխանությունները խոստացել են նորոգել այն նորից:

Առաջին անգամ այս տարվա մեջ Ախալքալաքում կամրջի վթարային վիճակի մասին jnews.ge-ն գրել էր հուլիսի սկզբին, այդ ժամանակ տեղական իշխանությունները այս հարցը համարեցին ոչ այնքան տեղին, եւ մեր հարցերից «ազատվեցին» պատասխանելով, որ բնակիչների դիմումի առկայության դեպքում նրանք կներառեն կամրջի վերանորոգումը ծրագրերի մեջ: Արդեն օգոստոսին մենք գրեցինք այն մասին, որ կամրջի վրա հայտնվել են մեծ անցքեր: Դրանից հետո Շրջանային վարչությունը պարտավորեցրեց ՍՊԸ «Սանմաքրմանը» վիճակը շտկելու:

Անցքերը փակվեցին, բայց կամրջի վրա շարժվելու վտանգը միայն վերափոխվեց. եթե նախկինում կար անցքից ընկնելու վտանգ, հիմա սայթաքելու եւ նվազագույնը վնասվածքներ ստանալու սպառնալիք կա: Անցքերը եւ փտած հատվածները ծածկված են տարբեր երկարության եւ 20 սմ բարձրության փայտե տախտակներով: Մի տեղ անցքը ծածկել են քանդվող աստիճանների մեծ քարով:

Կամրջի այսպիսի վիճակը Շրջանային վարչությունում բացատրեցին նրանով, որ ընտրություններից առաջ նրանք բյուջեում փոփոխություններ անելու իրավունք չունեն` հիմնովի վերանորոգման համար գումար հատկացնելու համար: Բայց նրանք կրկին պարտադրել են ՍՊԸ «Սանմաքրմանը» հանել փայտե ծածկերը եւ նորմալ ամրացնել, որպեսզի մարդիկ չսայթաքեն:

ՍՊԸ «Սանմաքրման» տնօրեն Պարգեւ Յորդանյանը խոստացավ, որ այս անգամ վերանորոգումը որակով կանցկացվի, եւ բացատրեց նախորդ վերանորոգման փաստը որ, այդ ժամանակ կազմակերպության աշխատակիցները պարզապես տներից տախտակներ էին բերել եւ փակել անցքերը, որպեսզի ոչ ոք չընկնի այնտեղ:

«Ուղղակի պայմանագիր ենք կնքել, հատկացրել են 250-300 լարի, ես խոսել եմ վարպետների հետ, եւ վաղը ամեն ինչ կանեն», – ասաց Պարգեւ Յորդանյանը:

Մնում է հուսալ, որ այս անգամ կամուրջը այնպես կվերանորոգվի, որ անցնողների կյանքին այլեւս ոչ մի վտանգ չի սպառնա: