Կառավարությունը կօպտիմալացնի զինվորականներին թոշակների վճարումը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:
Մինչեւ հիմա զինվորականների եւ նրանց հավասարեցված անձանց թոշակները հաշվարկվում եւ վճարվում էին տվյալների առանձին բազայի միջոցով: Այժմ դրանք կհաշվարկվեն կենսաթոշակային ընդհանուր համակարգում եւ կվճարվեն «Հայփոստ» փոստային ազգային օպերատորի միջոցով:




























