Առողջապահությկան նախարարությունը շարունակում է հաստատությունների օպտիմալացումը: Նման հերթական որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:

Նիստի ժամանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտնեց, որ Համաճարակաբանության, մանրէաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը կմիավորվի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին:

«Իսկ քանի՞ մարդու եք կրճատելու, կարծես, չեք ասում: Դե, լավ»,- նշեց վարչապետը: «Կտնտեսվի 30 մլն դրամ»,- պատասխանեց նախարարը: