ՆԱՏՕ-ն չի պարզել իր կիբերհակառակորդին եւ պատրաստ է ցանկացած կիբերսպառնալիքից պաշտպանվել: Այս մասին Տալլինում լրագրողներին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք ինչ-որ հատուկ խմբերի սպառնալիք կամ թշնամի չենք համարում: Մենք պատրաստ ենք պաշտպանվել կառավարության կամ ոչ պետական խմբերի կողմից ցանկացած կիբերսպառնալիքից»,- ասել է Ստոլտենբերգը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ՆԱՏՕ-ի ցանցերի դեմ կիբերհարձակումների թիվը 60 տոկոսով աճել է:

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն որոշել է մեծացնել դաշինքի կիբերվարժանքներին Եվրամիության մասնակցության մակարդակը: «Այդ վարժանքներն այս տարի ավելի ուշ կանցկացվեն, կկոչվեն Cyber Coalition եւ կդառնան աշխարհում խոշորագույն կիբերվարժանքներից մեկը: ԵՄ-ն կլինի այս կիբերվարժանքների լիարժեք մասնակիցը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: