Հայաստանում ռեզիդենտների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկանքներ կներդրվեն՝ կրկնակի հարկումից խուսափելու համար: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:

Նշենք, որ եթե 2 երկրների միջեւ գործում է կրկնակի հարկման դեմ պայմանագիրը, մի երկրի ռեզիդենտի եկամուտները չեն կարող կրկնակի հարկվել մյուս երկրում: