Երեւանի կոնյակի գործարանը կմեկնարկի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 15-ին Արմավիրի մասնաճյուղում:
Ընկերությունից NEWS.am-ըն հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին գործընթացին կմիանա ընկերության Այգավանի մասնաճյուղը: Բերդի մասնճյուղում խաղողի մթերման աշխատանքերի մեկնարկի օրվա մասին կհայատարարվի լրացուցիչ:
Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը, ԵԿԳ-ն պատրաստ է մթերել սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի եւ ԵԿԳ-ի որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը:
Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող, ինչի համար տրամդրելու է մոտ 4 մլրդ դրամ:
Հավատարիմ մնալով վճարումների կազմակերպման իր բազմամյա մոտեցմանը՝ այս տարի եւս յուրաքանչյուր գյուղացուն գումարը ԵԿԳ-ն կփոխանցի խաղողըհանձնելուցհետո՝երեքից-չորսբանկայինօրվաընթացքում:
Մթերվողխաղողի 1 կիլոգրամիգինըսահմանվելէ 130 ՀՀ դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Նշենք, որ նախորդ տարիներինԲերդի մասնաճյուղում ԵԿԳ-ի կողմից մթերվող խաղողի համար վճարվում էր 10 դրամով ցածր գին, քանի որ տվյալ տարածաշրջանի խաղողի շաքարայնությունը առավել ցածր է:
Խաղողագործներին աջակցման շարունակական ծրագրեր
Ընկերությունն այս տարի եւս շարունակել է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է ավելի քան 266 մլն դրամ: Նշենք, որ ծրագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ:
Երեւանի կոնյակի գործարանը շարունակում է 2013 թվականին ներդրված բազմամյա պայմագրերի ծրագիրը, որոնց ընդհանուր թիվը այս պահին կազմում է 453:































