Նորմալ իրավիճակ չէ, որի պայմաններում Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ խաղաղության պայմանագիր չկա, սա պետք է շտկել: Այս մասին սեպտեմբերի 7-ին նշել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական համաժողովում:
«Վլադիմիր, եկ, մենք երկուսս կատարենք այդ պարտականությունը: Հաղթահարենք բոլոր դժվարությունները, հաջորդ սերունդի երիտասարդներին խաղաղություն թողնենք, որում 2 երկրները՝ Ճապոնիան եւ Ռուսաստանը, աբողջությամբ կբացահայտեն իրենց պոտենցիալը»,- ասել է Աբեն՝ դիմելով Պուտինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տոկիոն խաղաղության պայմանագրի կնքումը կապում է տարածքային խնդիրների լուծման հետ. Ճապոնիան հավակնում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան եւ Հաբոմաի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկկողմանի դաշնագիրը: Տոկիոն կղզիների վերադարձն է համարում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանը, որը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո այդպես էլ չի ստորագրվել:

























