ՀՀ կառավարությունը պետք է դիտարկի գինու եւ կոնյակի արտահանողներին ԱԱՀ–ն արագ վերադարձնելու հնարավորությունները։ Այս մասին սեպտեմբերի 7-ին կայացած Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ներկայումս վերադարձի ժամկետը մինչեւ 90 օրն է, եւ այն հստակորեն պահպանվում է։ Սակայն Կառավարությունում վերջին հանդիպման ժամանակ գինու եւ կոնյակի արտահանողները բարձրացրել էին վերադարձն արագացնելու հարցը։ Այդ կապակցությամբ վարչապետը ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին հանձնարարել էր ուսումնասիրել հարցը եւ ներկայացնել համապատասխան առաջարկներ։




























