Անհրաժեշտ է լուծել խոշոր քաղաքներում եւ մայրուղիներում երկարաժամկետ կառուցումների ճակատագիրը: Սեպտեմբերի 7-ին՝ կառավարության նստի ժամանակ այս մասին նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում գքույքագրել միջպետական եւ հանրապետական ճանապարհների երկայնքով, նաեւ խոշոր քաղաքներում անավարտ կառույցները: Իսկ երկամսյա ժամկետում անհրաժեշտ կլինի առաջարկներ ներկայացնել դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ:




























