Երկրից բացակայելու հիմքով 18 ամսվա կենսաթոշակ չստացած քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին. ուսումնասիրելով դիմումում առկա տվյալները` պարզվել է, որ քաղաքացին Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է, եւ դիմումը վերահասցեագրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին:

Հայաստանի ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արցախի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացու կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, քանի որ վերջինը 12 ամիս անընդմեջ չի ներկայացել գումարը ստանալու:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանին նախարարությունից տեղեկացրել են, որ քաղաքացին դիմել է համապատասխան  ստորաբաժանում եւ սեպտեմբեր ամսին կստանա չվճարված կենսաթոշակը: