Մալայզիան պատրաստ է ռոհինջա մուսուլմաններին ժամանակավոր ապաստան տրամադրել, որոնք Մյանմարում փրկվել են բռնությունից: Reuters-ը հայտնում է, որ Մալայզիայի առափնյա պահպանությունը նրանց չի արգելի երկիր մտնել:
Անդամանի ծովից հարյուրավոր կիլոմետրեր հարավ գտնվող Մալայզիան առաջիկա շաբաթներին, հավանաբար, Մյանմարից մարդկանց մեծ հոսքի կբախվի բռնության վերականգնման պատճառով, կարծում է Մալայզիայի ծովային գործակալության գլխավոր տնօրեն Զուլկիֆլի Աբու Բաքարը: «Նախատեսվում էր, որ մենք կապահովենք հիմնական պահանջմունքները, որպեսզի նրանք շարունակեն իրենց ճանապարհը, եւ նրանց երկրից կուղարկենք, սակայն հումանիտար պատճառներով չենք կաող դա անել»,- ասել է նա Reuters-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ առայժմ նոր փախստականներ չկան:




























