Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով լուծումներ են առաջարկվում գործող օրենքով չկարգավորվող խնդիրներին: Մասնավորապես՝ հստակ սահմանվում են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պարտականությունները, արհեստավարժ կառավարման պահանջները եւ դրանց չկատարման համար վարչական եւ քաղաքացիաիրավական պատասխանատվության ներգործության միջոցները:
Վարչապետը հանձնարարել է շարունակել համատիրությունների գործունեության միջազգային փորձի ուսումնասիրությունները եւ ընդգծել, որ այս ոլորտում աշխատանքը պետք է կազմակերպել հնարավորինս արդյունավետ ու պրագմատիկ՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը:




























